Բաստիոն 1 տարի առաջ - 21:30 16-07-2025

Բաստիոն. Տերյանական շունչը վերադարձել է. վերաբացվել է պոետի տուն-թանգարանը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի հյուրերն են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:

Հաղորդման առանցքը Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացումն էր, որը տեղի է ունեցել հուլիսի 12-ին բանաստեղծի հայրենի Գանձայում:

Հյուրերը նշեցին, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նախագիծը առաջնային էր իրենց համար:

Ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն ընդգծեց շենքի անմխիթար ու բարձիթողի վիճակը (տարածքը վերածվել էր բաց խաղահրապարակի), ներկայացրեց կատարված աշխատանքները՝ սկսած նախագծի հաստատումից մինչև վերականգնման աշխատանքները՝ փուլ առ փուլ՝ ցուցասրահ, հարակից տարածք, տուն-թանգարան, ընդ որում՝ շեշտվեց, որ շենքը վերականգնվել է բացառապես առանց նոր միջամտության:

Ներդրվել է VR համակարգ, թանգարանում կարելի է տեսնել, թե ինչպես է Վահան Տերյանը սեղանի մոտ նստած նամակ գրում, աշխատում է 3 լեզուներով՝ հայերեն, վրացերեն և անգլերեն:

Անդրադարձ եղավ թանգարանի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին՝ սկսած բարերարների աջակցությունից մինչև ՀՀ կառավարության տրամադրած աջակցություն:

Շեշտվեց այն հանգամանքը, որ պոետի տուն-թանգարանի բացումով կարծես վերադարձել է տերյանական շունչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել