Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:49 16-07-2025

Մենք գործ ունենք արդեն 10 տարեկան դարձող իշխանության հետ, որը նոր-նոր է ձեռքը բացում ռեպրեսիվ տեխնիկայի հարցում

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսօր հնչեց մի տերմին, որը գուցե աննշան կթվա ու կանցնի, բայց այդ տերմինի կիրառությանը մղող պատճառներն ու ընդհանուր համատեքստը ողբերգականորեն ծանոթ են։

Խոսքը «Իշխանության ուղղաձիգը» տերմինի մասին է, որը հայոց լեզվի կոնտեքստում էնքան պլաստմասից է, էնքան արհեստական, որ ակամայից մատնում է օտար լեզվից փոխառություն լինելու մասին։

Իսկ այդ տերմինը միջազգային քաղաքագիտությանը խորթ ու երկուհազարականներին ծնված տխրահռչակ «Вертикаль власти» տերմինի տառացի թարգմանությունն է։

Այդ տերմինը արևմտյան քաղաքագիտության մեջ դարձել է հատուկ անուն, այն կիրառվում է բացառապես Վլադիմիր Պուտինի կառավարման դոկտրինը նկարագրելու համար։ Պարզապես գուգլեք vertical of power ու կտեսնեք որ բոլոր հոդվածները դրա մասին են։ Եվ էն, որ Նիկոլի գլխում այսօր ծագել է այդ տերմինը` խոսուն է ինքնին։

2000-ականներին երբ հորինվում էր այդ տերմինը, Պուտինն էլ էր դեմոկրատ ու հեռանկարային առաջնորդ ընկալվում Արևմուտքում, նրան էլ էին դիֆերամբներ ձոնում ու անլուրջ վերաբերվում «ինքնատիպ դեմոկրատիայի» մասին գուժող ազդակներին։ Վերջը հայտնի է բոլորին։ Ու եթե նույնիսկ ենթադրենք, որ ռուս ժողովրդին հարմար է այդ ինքնատիպ դեմոկրատիան` ապա մեր համար դա հաստատ հարմար չի։

Ասում եմ ձեզ` 2026-ից հետո էն ինչ տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական դիմագծի հետ չար երազ է թվալու բոլորիս։ Մենք գործ ունենք արդեն 10 տարեկան դարձող իշխանության հետ, որը դեռ նոր-նոր է ձեռքը բացում ռեպրեսիվ տեխնիկայի հարցում։ Ու եթե մեր մեջ կան մեծամիտներ ում թվում է թե «նա ո՞նց կարա բռնապետ դառնա» ապա լավ կանեն պատմությանը հայտնի բռնապետերի «աղջիկ վախտերի» կերպարն ուսումնասիրեն ու տեսնեն թե ինչ անատամ մարդիկ են էղել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի