copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:36 16-07-2025

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) խմբակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Դեբորա Բերգամինը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բերգամինն այդ մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները:

«Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը։

Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և այսօրվա հանդիպումը վերահաստատեց աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համատեղ հանձնառության կարևորությունը։
Որպես «Առաջ Իտալիա» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ խորապես համոզված եմ, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն են խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցման ուղին։

«Առաջ Իտալիա» կուսակցությունը պաշտպանում է միջազգային համագործակցության այն մոտեցումը, որը հիմնված է ազգերի միջև երկխոսության վրա։ Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ կապերը խորացնելու և տարածաշրջանում կայունությունը խթանելու ուղղությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում դեսպանին՝ բաց և կառուցողական քննարկման համար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ