Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:03 16-07-2025

Հրաժարվե՞լ է գերիների հարցով դիմել Թրամփին. Փաշինյանն ասաց, իբր, չգիտի՝ ինչի մասին է խոսքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե գերիների հարցը իր ուշադրության կենտրոնում է։
«Չկա որևէ բանակցություն, որևէ հանդիպում, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ, ուղղակի չկա նման բան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Փաշինյանը հստակ արձագանք չտվեց՝ արդյո՞ք հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի համար դիմել ԱՄՆ նախագահ Թրամփին։

«Չգիտեմ՝ ինչ հրապարակման մասին եք խոսում, չեմ կարդացել, չեմ լսել, չեմ մեկնաբանում»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանը հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել Թրամփին՝ պատճառաբանելով, թե դա կարող է խանգարել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը։

Ամենից շատ դիտված