copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 16-07-2025

Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ ՀՀ իշխանությունը նախաձեռնել է, ոչ թե ընդդեմ եկեղեցու է, այլ հանուն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ինքը արշավ է սկսել եկեղեցու դեմ։

«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, ու որևէ մեկը չի կարող պաշտպանել այն (արշավը), ինչ գոյություն չունի։ ՀԱԵ-ն իմ ու իմ ընտանիքի համար սրբություն է, այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով Վեհարանն ազատելու իր հայտնի թեզը։

Հարցին, թե ինչպես է առաջնորդելու վեհարանն ազատելու գործընթացը, Փաշինյանը պատասխանեց, որ ճիշտ այնպես, ինչպես դա արեցին 2018 թվականին, երբ Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից։

Փաշինյանն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե եկեղեցու դեմ նրա սկսած քայլերը նրան նզովքի կտանեն։

«Որտեղի՞ց այդ տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծո՞ւմ են»,- նկատեց նա։

Նզովքի հետ կապված հարցին նա պատասխանեց 118-րդ սաղմոսից մեջբերում անելով, որը վերնագրված է «Աղոթք` հասկանալու Տիրոջ իմաստնությունը»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում