copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:57 16-07-2025

 Հայտնվել է «Հարրի Փոթեր» նոր սերիալի առաջին կադրը՝ Դոմինիկ Մաքլաֆլինի մասնակցությամբ

Նոր հեռուստասերիալի շրջանակում նկարահանվող «Հարրի Փոթեր» շարքի առաջին կադրը հասանելի է դարձել հանրությանը։ Գլխավոր դերում հանդես է գալիս Դոմինիկ Մաքլաֆլինը, որը մարմնավորում է կախարդական աշխարհի ամենահայտնի կերպարներից մեկին՝ Հարրիին։

Հայտնի է դարձել նաև, թե ով է կատարելու Հագրիդի դերը․ Հոգվարթսի անտառապահին կմարմնավորի բրիտանացի դերասան Նիք Ֆրոստը։

Սերիալը պատրաստվում է նոր մոտեցմամբ ներկայացնել Ջ. Ռոուլինգի հանրահայտ պատմությունը՝ մնալով գրքերի դասական գծին մոտ, սակայն ընդգրկելով ժամանակակից դիզայն ու տեխնոլոգիա։