copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:07 15-07-2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 131-ի, Նյու Ջերսիում արտակարգ դրություն է

ԱՄՆ Տեխասի նահանգում առնվազն 131 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, գետերի վարարումը կշարունակվի հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները։

«Ես պետք է նաև տեղեկացնեմ ձեզ, որ եղանակային պայմանների պատճառով այսօր և վաղը (գետերի վարարումը) կշարունակվի, և ավելի վաղ չտուժած շրջանները կբախվեն դժվարությունների»,- հավելել է նա:

Էբոթը նշել է, որ դեռ 97 մարդ անհետ կորած է: Տեղատարափ անձրևներ և հեղեղումներ են նաև Նյու Ջերսիի նահանգում, ինչի պատճառով նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ, ասվում է Նյու Ջերսիի ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել ամբողջ նահանգում վարարումների և սաստիկ ամպրոպների պատճառով»,- նշել է նահանգապետը:

Մերֆին Նյու Ջերսիի բնակիչներին կոչ է արել զգույշ լինել և դուրս չգալ ճանապարհներ առանց հույժ անհրաժեշտության:Ինչպես հաղորդում է ABC News-ը, հեղեղումներից տուժել է նաև հարևան Նյու Յորքի նահանգը, որտեղ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհները, ինչը լրջորեն ազդել է հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր