copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:27 15-07-2025

Չկա «միջանցք» կամ «արտապատվիրակված ճանապարհ» տալու առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը. Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը.

2022 թվականին Հայաստանի միջազգային գործընկերները ասում էին, որ պետք է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը կապահովեն միջազգային մեխանիզմներով:

Այսօր մեզ փորձում են համոզել արտապատվիրակել Սյունիքի ճանապարհը։ Առաջարկում են խուսափել «միջանցք» եզրույթը օգտագործելուց՝ այն կոչելով արտապատվիրակված հայկական ճանապարհ, սակայն վերահսկողությունը իբր ամերիկյան ընկերությունն է իրականացնելու, ինչին էլ Ադրբեջանն է դեմ:

Ինչպես այն ժամանակ միջազգային մեխանիզմները չգործեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման համար, այլ տեղի ունեցավ էթնիկ զտում և հայրենազրկում, այնպես էլ հիմա, եթե մենք համաձայնենք այդ առաջարկին, ոչ մի արտապատվիրակում չի լինելու․ Ադրբեջանը պարզապես ստանալու է իր երազած միջանցքը Սյունիքում, իսկ մենք դրա նկատմամբ վերահսկողություն չենք ունենալու։

Հետևաբար պետք է առաջ քաշել հետևալ խոսույթը. «անարգել ճանապարհ» տրամադրելու պարտավորությունը ծնվել է Լեռնային Ղարաբաղի գոյության պայմանով, և եթե չկա ԼՂ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, ուրեմն չկա նաև դրանից բխող որևէ պարտավորություն:

Հասկանո՞ւմ եք, որ չկա «անարգել» կամ «անխոչընդոտ ճանապարհ», չկա «միջանցք» կամ «արտապատվիրակված ճանապարհ» տալու այդպիսի առանձին պարտավորություն, եթե չկա Լեռնային Ղարաբաղը։

Այսպիսով, Հայաստանը որևէ առանձին ճանապարհ տրամադրելու պարտավորություն չունի, իսկ ապաշրջափակման համար՝ բոլոր ճանապարհները պետք է բացվեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ