copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:12 14-07-2025

Առաջարկվում է արգելել երեխաներ չունեցող հաջողակ կանանց մասնակցությունը ֆիլմերին

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ առաջարկելով արգելել հաջողակ, բայց երեխաներ չունեցող կանանց մասնակցությունը կինոնախագծերին։ Նրա կարծիքով՝ նման կերպարները խաթարում են ընտանիքի ինստիտուտը։

«Մենք հաճախ տեսնում ենք կին կերպարներ՝ գրեթե 40 տարեկան, առանց երեխաների, բայց, իբր, հաջողակ և նպատակասլաց գործարար։ Նա գերեզման է գնալու իր փողերով, որոնք իրեն պետք չեն լինելու։ Երեխաներ չունեցող այս բոլոր կանանց պետք է արգելվի ֆիլմերում նկարահանվելը»,- նշել է պատգամավորը։

Միլոնովը քննադատել է նաև 30 տարեկանից փոքր տղամարդկանց, որոնք, ըստ նրա, լրջանալու փոխարեն «կատուներ ու ծիծաղելի շներ են պահում» և «շորտերով սքութեր քշում»։

«Ոչ մի նորմալ աղջիկ այս նարցիսիստ տղաներին չի ընկալում որպես ընտանիքի պոտենցիալ ղեկավարներ»,- ասել է նա։

Պատգամավորի հայտարարությունները լայն արձագանք են գտել սոցցանցերում ու հանրային քննարկումներ առաջացրել սեռային և ընտանեկան արժեքների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի