copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:02 13-07-2025

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ընդհանուր դիրքորոշումներ ունեն «բոլոր ռազմավարական հարցերում». Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի առաջնորդները ցուցաբերում են դիրքորոշումների միասնականություն բոլոր ռազմավարական հարցերում:

Այս մասին հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Կիմ Չեն Ընը Լավրովին ընդունել է հուլիսի 12-ին Վոնսանում։ Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել 2024 թվականի Փհենյանի գագաթնաժողովի պայմանավորվածությունների և երկկողմ հարաբերությունների զարգացման հետ կապված կարևոր հարցերի շուրջ, և կողմերը կիսվել են միջազգային իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։

«Հաստատվել է դիրքորոշումների լիակատար համընկնում»,- հաղորդում է աղբյուրը։

Կողմերը նշել են, որ կպաշտպանեն միմյանց հիմնական շահերը, կխթանեն երկկողմ կապերի զարգացումը և կցուցաբերեն համերաշխություն «երկու երկրների ժողովուրդների համար պայծառ ապագա ստեղծելու ճանապարհին»՝ համաձայն համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ոգուն։

Ամենից շատ դիտված