copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:37 12-07-2025

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացնում պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախագահների միջև հանդիպումը նախ տեղի է ունեցել ընդլայնված կազմով, իսկ ներկայում Իլհամ Ալիևի և Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումն անցկացվում է նեղ կազմով։

Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան։ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։Ավելի վաղ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան Ադրբեջան է մեկնում պաշտոնական այցով, սակայն այցի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում