copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:08 11-07-2025

Եկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում՝ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելով

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայական ժողովում ընդգծել է, որ իշխող ուժի ղեկավարի հարձակումները ոչ թե առանձին հոգևորականների, այլ ուղիղ Եկեղեցու նկատմամբ են և կրում են համակարգային բնույթ:

Գնահատելով իրավիճակն ու Մայր Աթոռի առաջնահերթությունները, ի հեճուկս գործող կառավարչի, վերջինս նշել է, որ «եկեղեցականների հանդեպ ուղղված գործողությունները կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված Հայոց եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին»։

Իշխանության` նաև արտաքին ազդակներով պայմանավորված հարվածների պայմաններում, Հայ Առաքելական Եկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում ոչ միայն իրեն ուղղված սադրանքները հետ մղելու, այլ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու առումով:

Անկախ գործող կառավարության կամքից, Հայոց Եկեղեցին իր առաքելությունը շարունակում է իրականացնել և´ երկրի ներսում, և´ դրսում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը