Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 11-07-2025

Մենակ Սամվել Կարապետյանից ենք օգնություն տեսել. Կաթնաղբյուրի բնակիչ

 Լոռու մարզի Ստեփանավանի Կաթնաղբյուր գյուղում վերջին երկու տասնամյակում լուծված միակ հիմնախնդիրը  ճանապարհի հիմնանորոգումն է: Գյուղը Ստեփանավանից  18 կիլոմետր է հեռու, սակայն տարիներ շարունակ կուտակված խնդիրների պատճառով այդպես էլ չի զարգացել:

 Կաթնաղբյուրում հողեր քիչ են մշակում, մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, որն ասում են կաթի մթերման նվազ գնի պատճառով այդքան էլ եկամտաբեր զբաղմունք չէ: 

Կաթնաղբյուրցիների հիմնական եկամուտը տարիներ շարունակ  գոյացել է արտագնա աշխատանքից: Սակայն վերջին տարիներին ռուբլու արժեզրկման, եւ այդ երկրի միգրացիոն քաղաքականության արդյունքում  արտագնա աշխատանքն էլ եկամտաբեր չի համարվում: Արդյունքում գյուղացիներից շատերը սոցիալապես անապահով պայմաններում են ապրում: Շատերի համար հասանելի չեն բժշկական վճարովի ծառայությունները,  աջակցության ծրագրեր այլեւս չկան, մի խոսքով Լոռու հեռավոր այս գյուղում դժգոհ են կառավարության վարած քաղաքականությունից:  Կաթնաղբյուրն էլ մյուս գյուղերի նման դատարկվում է, երիտասարդները քաղաք են տեղափոխվում, գյուղը ՝ դառնում ծերանոց:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին