copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:59 11-07-2025

Դավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։

Այս գործով կալանավորված 2 անձ կա՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ԺՊ Գոռ Թադեւոսյանը եւ Էդգար Գրիգորյանը:

Վերջինս Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է եւ անցնում է նոյեմբերի 9-ի գործով: Նրանք՝ երկուսն էլ այս պահին կալանավորված են, իսկ Գալստյանի խցակիցն Էդգար Գրիգորյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործն ամբողջովին փուչիկ է, նրա վերաբերյալ չկա ձայնագրություն, որեւէ հիմնավոր կասկած, նա ընդամենը մարտին բազմաթիվ արցախցիների հետ հանդիպել է Սրբազանի հետ, սակայն վերջին տարիներին հետեւողական քննադատում է Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ուստի հայտնվել է կալանավայրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը