Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 21:37 10-07-2025

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ ամերիկյան կողմը հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից։ Միաժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել շփումները Մոսկվայի և Կիևի հետ։

«Մենք շարունակում ենք ներգրավված լինել գործընթացում, մենք փոխանակեցինք որոշ գաղափարներ և մեկնաբանություններ, որոնք ես կուղարկեմ Վաշինգտոն։ Սա անկեղծ զրույց էր, կարևոր, այն տեղի ունեցավ։ Մենք անդրադարձանք Ուկրաինայի հետ կապ չունեցող այլ թեմաների, բայց դա մեր քննարկած թիվ մեկ թեման էր»,- լրագրողներին ասել է Մարկո Ռուբիոն։

«Նախագահը շատ հստակ էր. նա հիասթափված և վշտացած է, որ ռուսական կողմը այլևս ճկունություն չունի այս հակամարտության դադարեցման հարցում։ Մենք հույս ունենք, որ դա կփոխվի։ Մենք կշարունակենք ներգրավված լինել գործընթացում և կփնտրենք իրավիճակը փոխելու հնարավորություններ»,- նշել է պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում