copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:47 10-07-2025

ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի և այլ կազմակերպությունների գործունեությունը

ԵՊՀ-ում մեկ թղթով և հաշված ժամերի ընթացքում փաստացի դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից և գործում էին դրա կազմում: Տեղեկությունը հայտնում է Էդուարդ Գալստյանը։

«Մեկ օրում փաստացի չեղարկվել են բոլոր ծրագրերը, որոնք նախատեսվում էին իրականացնել այս կառույցների շրջանակներում:

Այնպես որ, երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր»:

Ամենից շատ դիտված