copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:15 05-08-2024

Իրանը փակում է իր օդային տարածքը և հարվածային ավիացիան բերում է մարտական պատրաստության

Իրանի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածային օդանավերը մարտական պատրաստության վիճակի բերել, հայտնել է Irantoday պորտալը։

Իրանը փակում է իր օդային տարածքի զգալի մասը: Ավելին, Իրանն ավիաընկերություններին նախազգուշացրել է Թեհրանի օդային տարածքում GPS-ի սպասվող խափանումների մասին և երկրի արևմտյան, հարավ-արևմտյան, հարավային և կենտրոնական ուղերթներով թռչող ինքնաթիռներին հորդորում այլընտրանքային ուղիներ գտնել: