copy image url
Ավելին 1 տարի առաջ - 11:52 10-07-2025

Mattel-ը ներկայացրել է շաքարախտով Բարբի տիկնիկ

Mattel ընկերությունը թողարկել է առաջին տիպի շաքարախտով Բարբի տիկնիկ։ Այն համալրված է ինսուլինային պոմպով, սմարթֆոնով՝ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկող հավելվածով, ինչպես նաև ձեռքի վրա տեղադրված անընդհատ գլյուկոզաչափով։

Տիկնիկը համալրում է հաշմանդամություն ունեցող Բարբիների շարքը, որի շրջանակում նախկինում թողարկվել են Դաունի համախտանիշով Բարբի, լսողական ապարատով Բարբի և կույր Բարբի։