copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:06 10-07-2025

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

Գիտե՞ք ամենաշատն ինչն է մարդուն հունից հանում։ Այն, որ այս աղետը կանխելու շատ հստակ ձև կա։ Բոլորը գիտեն այդ ձևը, ուստի կարծում եմ մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը։

ա) «Հայաստան» խմբակցությունն առանց որևէ նախապայմանների միանում է վարչապետին անվստահություն հայտնելու «Պատիվ Ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։

բ) Վեհափառ Հայրապետն իր մոտ է հրավիրում Հայաստանի նախկին նախագահներին և ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին։ Բոլորը միասին՝ առանց մեջքի ետևում մատները խաչ պահելու որոշում են համատեղ ուժերով փրկել երկիրը վրահաս վտանգից։

գ) Եկեղեցու ու միասնական ընդդիմության համատեղ կոչով ժողովուրդը դուրս է գալիս փողոց և հանրային ճնշման միջոցով հասնում նրան, որպեսզի իմպիչմենտի գործընթացին միանան նաև ՔՊ-ական պատգամավորները։

Այսքանը։ Դժվա՞ր է։ Հասկանում եմ՝ շատերն ամբիցիաներ ունեն, միմյանց չեն վստահում, վախենում են քայլ անել և այլն։ Բայց ասեմ՝ աղետը, որ սպասվում է բոլորիս, շատ ավելի մեծ է, քան մեր բոլորիս ամբիցիաներն ու վախերը միասին վերցված։ Ես մեծ ասեմ, դուք կործանիչ հասկացեք։ Ոչինչ չի մնալու։ Ոչինչ։ Եվ դա նույնպես բոլորը գիտեն։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում