Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:00 10-07-2025

Ո՞վ էր ԱԺ հրմշտոցի կիզակետում հայտնված Արեն Մկրտչյանը մինչեւ հեղափոխական պատգամավոր դառնալը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին լրագրող, սցենարիստ Արեն Մկրտչյանը, ով այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, «մերժված նախկինների» վարքով է աչքի ընկնում:

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծի եւ հրմշտոցի կիզակետում նա ամենաակտիվ ծեծողներից էր, ով հարվածներ էր հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Հիշենք, թե ով էր Արեն Մկրտչյանը մինչեւ հեղափոխական պատգամավոր դառնալը։

Երբեւէ փայլուն կենսագրություն չունեցող Մկրտչյանը 2018 թվականին դարձավ ՀՀ վարչապետի օգնական։ 2011-2016 թվականներին նա եղել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինների խմբագիր։

2016-2018 թվականներին եղել է քաղաքական-հրապարակախոսական «SOS», իսկ 2017-2018 թվականներին՝ քաղաքական-երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ։ 2019-ից մինչեւ օրս ԱԺ պատգամավոր է:
Ինչպես բոլոր ՔՊ-ականները, Մկրտչյանը եւս գույքային առաջխաղացում է ունեցել այս տարիների ընթացքում։
Թեպետ հայտարարագրի՝ անշարժ գույքի վերաբերյալ բաժնում պատգամավորը ոչինչ չի հայտարարագրել, այնուամենայնիվ «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի համաձայն՝ նրա բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 24 մլն 54 հազար դրամ։

Ամենապասիվ պատգամավորներից մեկը (Արեն Մկրտչյան), որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված Mazda մակնիշի մեքենա։
Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 468 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն 300 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 670 հազար դրամ, որից 10 մլն 430 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 2 մլն 239 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ հարկային ծառայությունից։

Մկրտչյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 129 հազար դրամ։ Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 3 մլն 630 հազար դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել