Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 19:41 08-07-2025

Թրամփը կշարունակի նամակներ ուղարկել՝ գործընկերներին տեղեկացնելով մաքսատուրքերի մասին

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին:

Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։

«Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը կսկսեն վճարվել օգոստոսի 1-ից»,- ասել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների համար, որոնք կստանան նամակները, «ոչ մի հետաձգում» չի լինի։