Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 08-07-2025

Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինելը. Նարեկ Կարապետյան

Քիչ առաջ ՀԷՑ աշխատակիցները վերջապես կարողացան մուտք գործել աշխատավայր։

«Մեր ամենօրյա աշխատանքին առնչվող 37 հատ թուղթ են վերցրել։ Ճիշտն ասած, գործի հետ կապված խորքային տվյալներ չունենք, թե ինչ գործի շրջանակներում է, բայց մենք սպասում ենք, որ վաղ թե ուշ ինչ-որ գործի հետ կապված աշխատանք տանելու են»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը։

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ այս պահին դատավարական որևէ կարգավիճակ չունի, բայց կարծում է՝ դա օրերի հարց է, քանի որ իրավապահները «լավ ձգտում ունեն»։

«Ինչից ուզեն՝ կարող են խոսել, մենք հասկանում ենք, որ ծրագրավորած ինչ-որ գործընթաց են ուզում սկսել, դեռ չեն կարողանում կպնել նորմալ։ Հայաստանում էլ ձերբակալումից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այս պահին ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինելը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է