Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 09:00 08-07-2025

Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի թեման նորից ակտուալ է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք, որ իշխանությունները ցանկանում են ռուսական ալիքները հեռացնել Հայաստանի մուլտիպլեքսից: Սա հստակ «արևմտյան» պահանջ է, որը կյանքի կոչելուց, սակայն, առայժմ զերծ են մնացել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, թեկուզ հենց բարձրաստիճան պաշտոնյաներն են ակնարկել այդ մասին: Եվ ահա, վերջին օրերին այս թեման նորից ակտուալ է դարձել:

Մասնավորաբար, Հայաստանի «արևմտյան» որոշ միավորներ նախատեսում են հուլիսի 9-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով «ռուսական պետական հեռուստաալիքները անհապաղ անջատել հանրային մուլտիպլեքսից և կաբելային ցանցերից, իսկ «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունն արգելել ՀՀ տարածքում»։

Ավելին, հայտարարությամբ հանդես եկավ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ բարձրացնելով մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը՝ դրան տալով մոտավորապես «լայն հասարակության պահանջ» փաթեթավորումը:

ՀՌՀ-ն, բնականաբար, չի խոսում կաբելային հեռարձակումն արգելելու մասին, բայց «արևմտյան» նշյալ միավորները նաև դա են նշում՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրանով ոտնահարվում է մարդու՝ տեղեկություն ստանալու և իր վճարման դիմաց համապատասխան ծառայություն ստանալու իրավունքը: Առավել ևս, որ կաբելային ցանցը պատկանում է մասնավոր ընկերություններին, և նրանք են ընտրում՝ ինչ առաջարկեն իրենց սպառողին: Նույն տրամաբանությամբ այլ ուժեր կարող են պահանջել ոչ պակաս «մանիպուլ յատիվ, քարոզչական ներգործություն» իրականացնող արևմտյան հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը կաբելային ցանցերից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան