Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:25 07-07-2025

Հայաստանի դեսպանին է փոխանցվել ՌԴ-ի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու վերաբերյալ դիրքորոշումը

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին փոխանցել են ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։

Ռուսաստանն առաջարկել է պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլ անցկացնել։ Առաջարկը հաստատվել է։