copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:45 07-07-2025

Հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հայտնում են, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: