copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:05 04-07-2025

Ջրի արտահոսքի պատճառով Ջրվեժում մի քանի տներ ողողվել են ջրով. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Ջրվեժ բնակավայրի 6-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ արթնացել են ուժեղ ջրի ձայնից:

Պարզվել է, որ մոտ 5-6 տուն, կարելի է ասել մեծ մասամբ հայտնվել են ջրի մեջ:

Քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են պայքարել ջրի հոսքի դեմ, մինչ այդ ահազանգել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կնետրոն, որտեղից օգնության են հասել Երևանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից և փրակարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն քաղաքացիներն ու փրկարարները ընդհանուր նշված սեփական տան նկուղներից դուրս են բերել ընդհանուր մոտ 300 տոննայից ավելի ջուր:

Մի քանի ավտոմեքենաներ էլ, կարելի է ասել, ամբողջությամբ են եղել ջրի մեջ, դրանք նույնպես քաղաքացիներն ու փրկարարները դուրս են բերել:

Եթե փրկարարներն ու պարեկները օպերատիվ են գործել, ապա Կոտայքի մարզպետարանից դեռևս ոչ մի արձագանք չկա, թե ինչով է հնարավոր օգնել քաղաքացիներին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սելավատարի ջրի հոսքի հետևանքով առաջացած ջրի ուժեղ արտահոսքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը