copy image url
Ավելին 1 տարի առաջ - 11:02 04-07-2025

 ՏՏ լայֆհաք՝ հնդկական տարբերակով. տղամարդը միլիոն է վաստակում՝ ոչինչ չանելով

Հնդիկ ՏՏ մասնագետ Սոհամ Պարեխը երեք տարի շարունակ աշխատել է մի քանի տասնյակ ընկերություններում՝ գործնականում… ոչինչ չանելով։ Նրա «աշխատանքային մոդելը» շատ պարզ է․ մասնակցել հարցազրույցին, անցնել այն, աշխատանքի ընդունվել, աշխատել 2-3 ամիս՝ ոչ մի կոնկրետ բան չկատարելով, աշխատավարձ ստանալ ու ազատվել աշխատանքից։ Հետո՝ կրկնել նույն գործընթացը։ Եվ այդ ամենը՝ բազմաթիվ ընկերություններում միաժամանակ։

Պարեխի սխեման բացահայտել է Playground AI-ի հիմնադիրը՝ հայտնելով, որ տղային ազատել է, երբ պարզել է, որ նրա ռեզյումեի 90%-ը կեղծ է։ Այդ հայտարարությունից հետո մի քանի այլ ընկերություններ հաստատել են, որ Սոհամ Պարեխը կամ իրենց ներկայիս աշխատակիցն է, կամ նախկին աշխատակիցը, կամ թեկնածու, որի հետ հարցազրույց են անցկացրել։

Ըստ որոշ աղբյուրների՝ Պարեխը այս մեթոդով տարեկան վաստակում է մինչև մեկ միլիոն դոլար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը