Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:48 04-07-2025

Հրդեհ՝ Երևանում հայտնի «Yans» երաժշտական ակումբում. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում:

Տեղում հատարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են:

Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված