Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:09 04-07-2025

Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնային ուղերձ է հղել․

«Վարդան Ղուկասյանի գործը ոչ թե հետաձգվում է, այլ շարունակվում է։ Ուզում եմ որ չլսեք որևէ կողմնակի կարծիք․․․ Յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ դատարանի շենքի առաջ գալիս, հավաքվում են ինչպես Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, այնպես էլ ռոբասերժանիկոլական թևի ներկայացուցիչներ, որոնք ներկայանում են Վարդան Ղուկասյանի կողմնակցի դեմքով և փորձում են ինչ-որ ինֆորմացիա ստանալ, ինֆորմացիա հայթայթել, մոտենում են փաստաբանների՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, մի հատ հլը մեզ ասեք, և ամեն անգամ փաստաբանները կուլտուրականացված ճամփում են, ինչը տեղի ունեցավ նախորդ օրը։ Ուրեմն, ես հիմա զգուշացնում եմ էդ մարդկանց, որ ես, նախ, խնդրում եմ, այլևս չգաք դատարանի մոտ։ Նստեք ձեր տներում և հետևեք, ինչի՞ նեղություն կրել, հարյուրավոր կիլոմետրեր գալ հասնել, էս արևին, էս շոգին, հերթապահել դատարաններում, մի եկեք։

2-րդ, էն մարդիկ, ովքեր որ գալիս են, բավարարվեք փաստաբանների 1 հայտարարությամբ ընդամենը, ինչ-որ էդ մարդիկ գտել են նպատակահարմար ու ասել, ավելորդ հարցեր իմ փաստաբաններին, խնդրում եմ, չտալ։ Չտա Աստված, կողքից ֆիքսեցի, որևիցե մեկի դեմքը, ով մոտեցել է փաստաբանին ու ասում է՝ ո՞նց եղավ, թող տվյալ անձը ինձանից չնեղանա։ Ես 6-7 դատական նիստից հետո լռել եմ, ու ասելով՝ լավ, հետաքրքրությունը մարդիկ շահագրգռված են, ուզում են իմանալ՝ ինչ եղավ, բայց ես տեսնում եմ, որ ամեն մի դատական նիստից հետո որոշակի մարդկային վիժվածքներ գնում և սկսում են ինչ-որ բաներ գրել, բաներ տպել, ենթադրություններ տարածել և այլն։ Այդ իսկ պատճառով արգելում են մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ։ Պետք է, փաստաբանը կասի՝ գիտե՞ք ինչ, թողեցին կամ չթողեցին, տեղափոխվեց կամ չտեղափոխվեց։ Հուսով եմ, ինձ բոլորդ հասկանում եք և տրամաբանորեն եք մոտենում իմ հայտարարությանը»։

Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան