copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:49 03-07-2025

Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնը և Մախսուդյանի օրինական զենքն են

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Միհրան Մախսուդյանի գործով ապացույցները նրա անչափահաս տղայի չաշխատող դրոնը և Մախսուդյանի օրինական զենքն են

Ոսկեպարից սերված,գնդապետ Միհրան Մախսուդյանը կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ֊ում։ Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Աննա Մանթաշյանը։

Տիկին Մանթաշյանից տեղեկացա,որ Միհրան Մախսուդյանին մեղադրում են 2 հոդվածով` իշխանության զավթմանը նախապատրաստելու և սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության հոդվածներով, Մախսուդյանի տան խուզարկությամբ որպես քրեական գործով ապացուցներ են ներգրավել Մախսուդյանի 13 տարեկան տղայի անսարք, չաշխատող դրոնը և Մ. Մախսուդյանին վաղուց պատկանող օրինական զենքը։

Քրեական գործի հիմքում «բեսեդկայի» զրույցներ են, որտեղ դժգոհություն է իրավիճակից, այդ զրույցներն արվել են 2024 թվականին։

Փաստաբանի վկայությամբ` այդպիսի դժգոհություններ արտահայտում են Նիկոլ Փաշինյանի խոսքերով` Հայաստանի 3 միլիոն վարչապետերի 90 տոկոսը, ուստի նրանք ևս կարող են կալանավորվել այդ հիմքով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի