copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:59 03-07-2025

Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

ՄԱԿ-ում Կիպրոսի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մարիլա Միխայիլը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին։

Պատճառը 2024 թվականի 2-րդ կիսամյակում Թուրքիայի ձեռնարկած գործողությունն են, այդ թվում՝ զորավարժությունները։

Միխայիլն իր բողոք-նամակում Թուրքիային մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ:

«Fileleftheros» թերթի տվյալներով՝ Միխայիլը պնդել է, որ Թուրքիան 2024թ. հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում Կիպրոսի Հանրապետության օդային տարածքում կատարել է 989 խախտում, իսկ ծովային գոտում՝ 45: Օդային խախտումներից 264-ը կատարվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Կիպրոսի ներկայացուցչի գնահատմամբ՝ այդ գործողությունները «խախտում են Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:

Բողոքի մեջ նաև քննադատության է ենթարկվել Թուրքիայի գործունեությունը Մարաշի փակ գոտում: Կիպրոսի ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը, խաղաղությունը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակներում կիպրական խնդրի արդարացի լուծման հեռանկարները:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ