copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:38 02-07-2025

Պայքարենք Հայաստանի ապագայի համար, ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Դավիթ Համբարձումյան

Մասիս համայնքի ղեկավար, իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ,
Հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ես կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ՝ համատեղ ուժերով մենք կարող ենք արդյունք ունենալ։ Սամվել Կարապետյանը քաղաքական քինախնդրության, բռնաճնշումների, հետապնդումների զոհ է։ Այս ակնհայտ անարդարություններն ու անբարոյականությունները չպետք է տեղ ունենան մեր երկրում։ Հայաստանում արդարությունը պետք է վերականգնվի։

Ուստի կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր սրտացավ են և ովքեր պատրաստ են պայքարել Հայաստանի ապագայի համար հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին գալ Մաշտոցի պողոտա և իրենց ներկայությամբ նոր թափ հաղորդել արդարության համար ընթացող պայքարին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ