copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 02-07-2025

ԱՄՆ-ի կրոնական ազատության կազմակերպությունները դատապարտել են եկեղեցու վրա Փաշինյանի հարձակումները

2025 թվականի հուլիսի 1-ին Միացյալ Նահանգներում կրոնական ազատության կազմակերպությունների մի խումբ ստորագրել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված չարամիտ գործողությունների վերաբերյալ կից հայտարարությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին, ԱՄՆ գործադիր իշխանության ավագ անդամներին և կրոնական խմբերին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Մենք կտրականապես դատապարտում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացվող անվերջանալի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրյալ հոգևորականության և, հետևաբար, հավատացյալ հայ ժողովրդի վրա, որի հոգևոր, բարոյական և ազգային ինքնությունը խորապես արմատավորված է իրենց Եկեղեցում»։

Հայտարարության համահեղինակները նաև նշել են, որ վարչապետ Փաշինյանի կողմից վերջին օրերին ցուցաբերված անհավասարակշիռ վարքագիծը վտանգավոր միտում է հանդիսանում, որը նպատակ ունի ճնշել Եկեղեցու ձայնը, գործողություններն ու ուսմունքները, ինչպես նաև բարոյալքել Եկեղեցին և հայ հավատացյալներին։

Այդ և նամակում նշված այլ պատճառներով նրանք նշել են. «Մենք կանգնած ենք Հայ Առաքելական Եկեղեցու և հայ ժողովրդի կողքին և կտրականապես դատապարտում ենք վարչապետ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած նման գործողություն»։

Մենք շնորհակալություն ենք հայտնում Վաշինգտոնում գտնվող մեր լոբբիստ Sovereign Global Solutions ընկերությանը՝ այս կարևոր հայտարարության հրապարակմանն ու տարածմանը նպաստելու համար՝ Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն այս հանգրվանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին