copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:35 02-07-2025

77-ամյա ամերիկուհին վաճառել է ունեցվածքը՝ ամբողջ կյանքը նավի վրա անցկացնելու համար

Շերոն Լեյնը՝ ԱՄՆ-ից 77-ամյա մի կին, վաճառել է իր ողջ ունեցվածքը և սկսել շուրջերկրյա ճանապարհորդություն, որը կտևի ամբողջ կյանքը։ Նրա նոր տունը Villa Vie Odyssey զբոսանավն է, որը մշտապես կանցնի օվկիանոսներով և կկանգնի աշխարհի տարբեր նավահանգիստներում։

Մոտ 10 միլիոն ռուբլով (մոտ 112.000 դոլար) Շերոնը գնել է ոչ միայն նավային խցիկ, այլև «կյանքի բաժանորդագրություն», որն ընդգրկում է սնունդ, մաքրություն, բուժսպասարկում և անսահմանափակ Wi-Fi։

Նրա խոսքով՝ այս որոշումը ոչ միայն արկածային է, այլև տնտեսապես արդարացված. նավի վրա ապրելն ավելի էժան է, քան Հարավային Կարոլինայում մնալը: