Ուղիղ եթեր
Ըստ էության 11 ամիս առաջ - 19:00 01-07-2025

Ըստ էության․ «Զանգեզուրի միջանցք»-ը Իրանի ազգային անվտանգությանը նույնքան կվնասի, որքան Հայաստանին

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք իրանահայ գործիչ, քաղաքական մեկնաբան Արտույտ Զոհրաբյանին։

Նրա հետ խոսել ենք Իսրայելի հետ պատերազմից հետո Իրանի հայ համայնքի վիճակի, կորուստների, հայ համայնքի մշակութային, կրթական, կրոնական մարտահրավերների, ազգային փոքրամասնությունների վրա Իրանում տիրող քաղաքական իրավիճակի ազդեցության, Իսրայելի հետ պատերազմից հետո Իրանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները վերանայելու՝ խորացման կամ հետընթացի, «Զանգեզուրի միջանցքի» և մի շարք այլ հարցերի շուրջ։

Զոհրաբյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է։

««Զանգեզուրի միջանցքը» նույնքան կվնասի Իրանի ազգային անվտանգությանը, որքան Հայաստանի և այո դա կարմիր գիծ է Իրանի համար»,- ասաց նա։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» արդեն գոյություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել