Թեթև զրույց 1 տարի առաջ - 20:00 28-06-2025

Թեթև զրույց. Երբ հոգևորն ու քաղաքականը հատվում են, եկեղեցու դերը պետության պահպանման գործում

Oragir.News-ի «Թեթև զրույց» հաղորդաշարի այսօրվա թողարկման հյուրը կրոնագետ Վարդան Խաչատրյանն է։

Խաչատրյանն անդրադարձավ եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկայիս ճգնաժամային վիճակին։ Զրուցեցինք այն մասին, թե ինչու է հանրության վստահությունը շարունակաբար բարձր մնում եկեղեցու հանդեպ և ինչպես կարող է այս վստահությունը հիմք դառնալ պետության և եկեղեցու արդյունավետ համագործակցության համար։

Մեր հյուրն ընդգծեց, որ թեև եկեղեցին և պետությունը սահմանադրորեն առանձնացված են, այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է նրանց համերաշխ և կառուցողական փոխգործակցությունը՝ ազգային ինքնության պահպանման, բարոյահոգևոր արժեքների զորացման և հանրային համախմբման նպատակով։ Ըստ նրա՝ եկեղեցին ունի ներուժ՝ դառնալու ոչ միայն հոգևոր, այլև հանրային կյանքի կարևոր ազդակ ունեցող ուժ։

Զրույցի ընթացքում նա նշեց, որ եկեղեցին, ունենալով հանրային վստահություն, այսօր ունի նաև մեծ պատասխանատվություն՝ արդիականանալ և պատասխանել ժամանակակից հասարակության հոգևոր ու բարոյական կարիքներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ