copy image url
Արտաքին Մամուլ 1 տարի առաջ - 10:56 28-06-2025

ԿԺԴՀ-ն հանգստավայր է բացում ռազմական փորձարկումների տարածքում․ BBC

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իր դստեր ուղեկցությամբ այցելել է նոր զբոսաշրջային հանգստավայր՝ Վոնսան-Կալման անվամբ։ Այն կառուցվել է նախկինում ռազմական փորձարկումների համար օգտագործված տարածքում և նախատեսված է մինչև 20․000 այցելուի համար։

Բացման արարողության ժամանակ Կիմը, սուրճը ձեռքին և ծխախոտը բերանում, հետևել է, թե ինչպես են հանգստացողները սահում սահադաշտում և սերֆինգ անում արհեստական ալիքների վրա։ Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ նա «շատ գոհ» է մնացել։

Հանգստավայրը ներառում է նաև հատուկ դիտման գոտի, որտեղից հնարավոր է տեսնել բալիստիկ հրթիռների փորձարկման հրապարակը։

Այն հասանելի է ինչպես ԿԺԴՀ քաղաքացիների, այնպես էլ ռուս զբոսաշրջիկների համար։

Ամենից շատ դիտված