Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 27-06-2025

Մեր երկրի ամենամեծ սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է․ հարցում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանն այսօր հայտարարեց, որ այս իշխանությունը չարիքի իշխանություն է և նրանից բարի բան սպասել հնաիրավոր չէ։

«Հասել եմ այն տարիքին, որ պիտի ծերությունս վայելեմ, բայց այս փսլնքոտներն ինձ դարձրել են այս երկրի համար սպառնալիք։ Ես սպառնալի՞ք եմ այս երկերի համար, սպառնալիքը նստած է կառավարությունում»,- ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Oragir.News-ը շրջել է փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Միքայել Սրբազա՞նն է մեր երկրի համար ավելի մեծ սպառնալիք, թե՞ Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ սպառնալիք է Նիկոլ Փաշիյանը, որոշներն էլ ասացին, որ երկուսն էլ սպառնալիքն է։

«Նիկոլ Փաշինյանը, երբ թուրքի տակ գլուխ կկզեք, կհասկանաք ինչու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում ոչ ոքի։ «Չեմ ճանաչում ոչ մեկին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը շատ վատ բան է անում։ «Նիկոլ Փաշինյանը, ինքն էլ չգիտի՝ ինչ ա անում»,- ասաց նա։

«Իհարկե Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը