copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:45 27-06-2025

Անհավանական փրկություն. շունն ընկել է 12-րդ հարկից և անվնաս մնացել

Յուժնո-Սախալինսկում շունն ընկել է բազմաբնակարան շենքի 12-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել՝ հայտնվելով 10-րդ հարկի օդորակիչի տուփի մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Վլադիմիր Ժիրինովսկի փողոցում։

Ականատեսները նկատել են շանը, շտապ կանչել փրկարարներին և նույնիսկ սավան են ձգել պատուհանի տակ՝ հնարավոր անկման դեպքում փրկելու համար։ Բարեբախտաբար, ծայրահեղ միջոցներ հարկավոր չեն եղել։

4 ժամ անց ժամանած փրկարարները հաջողությամբ դուրս են բերել շանը՝ ականատեսների ուրախության ճիչերի ուղեկցությամբ։ Շունը բոլորովին չի տուժել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը