copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:42 27-06-2025

Մարուքյանը պատրաստ է հրաժարվել․ Աղազարյանը և Ասլանյանը կառաջադրեն Միքայել արքեպիսկոպոսի թեկնածությունը

Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։ Այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։

Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել։