copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:41 26-06-2025

Փեզեշքիանը Ալիևին կոչ է արել հետաքննել լուրերը, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները Իրան են հասել Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը այսօր հեռախոսազրույց են ունեցել:

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ալիևի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին Իրանի օդային տարածք մուտք գործել Ադրբեջանի տարածքով։

Ալիևը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ իր երկրի տարածքը չի օգտագործվել և չի օգտագործվելու «բարեկամական ու եղբայրական Իրանի դեմ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել