Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 18:15 26-06-2025

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել. Ստեփան Դանիելյան

Կամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել. այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց, օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, «Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նկատի ունի, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի, փաստորեն դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել:

Հաջորդ փուլը էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից, որպես «խաղաղության» ու «համագործակցության» երաշխիք: Դեևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին:

Իսկ իր ԱԺ նախագահն ասում է, պայմանագիրը Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն Հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել:

Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի