Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 26-06-2025

Երթևեկության կանոնները փոխել են, որ մարդկանց տուգանեն․ սա անելու բան չէր․ հարցում

Հունիսի 14-ից Երևան քաղաքում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնք կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը։

Արդեն ուժի մեջ մտած երթևեկության կազմակերպման փոփոխությունները՝ միակողմանի դարձած փողոցները, արգելված ուղղություններն ու նոր երթուղային սխեմաները, ոչ թե բարելավել, այլ կաթվածահար են արել քաղաքի կենտրոնական հատվածների շարժը։

Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի փողոցի վրա կա ակնհայտ խախտում։ Ըստ նոր փոփոխության՝ աջ գծից կարելի է գնալ միայն աջ, վերևում առկա նշանով կարելի է գնալ միայն ուղիղ, իսկ մեջտեղի գիծը քաղաքային իշխանությունները սարքել են ավտոբուսի գիծ, որտեղ կա նաև կանգառ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Երթևեկության փոփոխություններն արվել են այն բարելավելո՞ւ, թե՞ վարորդներին տուգանելու համար»։

Հարցվածներից բացառապես բոլորը դժգոհություն հայտնեցին երթևեկության նոր փոփոխությունների վերաբերյալ։

«Գոհ չենք, սա անելու բան չէր։ Քաղաքապետին ասեք՝ թող շենքից դուրս գա, վիճակը տեսնի։ Արել են, որ բարելավվի, բայց չստացվեց»,- ասաց նրանցից մեկը։

Մի կին վարորդ էլ ասաց, որ տվյալ փոփոխություններից ելնելով, ստիպված է փոխել իր երեխաների խմբակների տեղերը։

«Արել են, որ տուգանեն։ Չեմ կարծում, որ սա արվել է բարելավելու համար»,-պատասխանեց մեկ այլ տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին