Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 25-06-2025

Հեղաշրջման պլանը աբսուրդ է․ թիմով պայմանավորված խաղ են խաղում․ հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որտեղ մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ ընդդիմությունը հեղաշրջում էր պատրաստում»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ ամենը ծիծաղելի է։

«Ոչ, ինձ բացարձակ հետաքրքիր չի, իրանք թիմով պայմանավորված խաղ են խաղում »,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հայ ժողովուրդը հիմար չէ և չի հավատում նման հիմարություններին։ «Դե ասում են, բայց չեմ հավատում։ Աբսուրդ բաներ են, հայ ժողովուրդը հո հիմար չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ամենը խաղ է։ «Ձևական քաղաքական խաղ էր»,- ասաց նա։

«Ո՛չ նրան եմ հավատում, ո՛չ նրան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում