Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:30 25-06-2025

Անկանոն փոփոխություններ՝ Երևանի փողոցներում. վարորդները դեռ չեն կողմնորոշվում

Երևանում երթևեկության կանոնների հերթական փոփոխությունները, որոնք ուղղված են տրանսպորտային հոսքերի բարելավմանը, որոշ հատվածներում առաջացրել են խցանումներ և վարորդների դժգոհություն պատճառ են դարձել։

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի փողոցների խաչմերուկում արգելվել է ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:

Բեյրութի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը թույլատրվում է «միայն աջ» ուղղությամբ, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի խցանված ճանապարահատվածներով և արձանագրել, որ դեռ որոշ վարորդներ տեղեկացված չեն հերթական փոփոխություններից և տուգանքի են ենթարկվում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ