Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:40 25-06-2025

Դավիթ Գալստյանը չի ձերբակալվել․ ըստ ԱԱԾ-ի՝ սա հերթական «զրույցն» է․ Մետաքսե Հակոբյան

«ԱԱԾ-ն մեկնաբանում է, որ դա ձերբակալություն չէ, այլ՝ հերթական զրույցներից։ Այս անգամ զրուցում են ՔԿ-ում։ Բնականաբար, անհասկանալի է, որովհետև նրանք մեր այս մեկ ու կես տարվա այստեղ ապրելու ընթացքում տեսել են, որ մենք ոչ մի հանցանք չենք գործել և օրենքից դուրս քայլեր չենք արել։

Ինչպես իրենք են սիրում ասել՝ սա ժողովրդավար երկիր է։ Եվ ես չեմ կարծում, որ ժողովրդավար երկրում իշխանությունների վարած քաղաքականության հետ չհամաձայնելը հանցագործություն է։

Այս իշխանությունները արցախցիների հանդեպ վարում են նույն քաղաքականությունն, ինչ Ադրբեջանը։ Մենք գնում ենք մեր իրավունքերի պաշտպանության և իրացման ճանապարհով»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ձերբակալմանը։

Հակոբյանի խոսքով՝ նման շղթայական ձերբակալությունների նպատակը մարդկանց վախեցնելն է։

«Մենք այնպիսի վախերի միջով ենք անցել, որ նման բաներով մեզ չեն կարող վախեցնել։ Արդյո՞ք հնարավոր է վախեցնել մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունը, ապրելու հույսը, հարազատների շիրմները։ Իհարկե՝ ոչ»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը պնդում է՝ իրեն ոչինչ չի կարող հետ պահել վերադարձի հույսից և երազանքից։

«Ինձ համար որևէ տարբերություն չկա Արցախի Հանրապետության և Հայաստանի Հնարապետության միջև։ Երկուսի համար էլ ես շարունակելու եմ պայքարել։ Այդ ճանապարհին ինձ ոչինչ չի կարող խանգարել»,- եզրափակեց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով