copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:38 23-07-2021

Այն, ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում, չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում, չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի: Ստեղծել է տպավորություն, որ պարտվողի դիրքերից է իր պահվածքը և ցանկացած քայլ կատարվում է հանուն «փրկության»: Միայն թե չի ասում, թե ինչն է փրկում:

Իր ադրբեջանցի գործընկերը յուրաքանչյուր օր հստակ ասում է, որ ըստ իր և Նիկոլի պայմանավորվածության, դեռ պատերազմից առաջ քննարկվել է այսօրվա սցենարը, այն է՝ կնքել խաղաղության պայմանագիր, ըստ որի ՀՀ- ի իշխանությունը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի վերացնում է Արցախը և Ադրբեջանին հանձնում ՀՀ-ի այն տարածքները, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն է եղել: Եվս երկու ամիս և Նիկոլը կկատարի իր համար ամենաթանկ անձանց Աննայի և Ալիևի ցանկությունները:

Իսկ Արցախում... իսկ Արցախի նախագահը կրկին ջանք ու եռանդ չի խնայում թուլացնելու բնակչության զգոնությունը և կարևորագույն թեմա դարձնել. «տեսնես կշարունակե՞ն 68000 տալ, թե ոչ»...Ու հետո...հետո խեղճացած դեմք կընդունի ու. «ես մեղավոր չեմ, ինձ ով թույլ տվե՞ց, որ մասնակցեմ որոշում ընդունելուն»... Փաշինյան Նիկոլ ու Հարությունյան Արայիկ, դուք պիտի հեռանաք և կրեք ձեր պատիժը, հակառակ դեպքում կվերացնեք Հայաստանն ու Արցախը»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել