copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:18 25-06-2025

Ապարանում հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» մակնիշի բեռնատարում. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել «KamAZ» մակնիշի բեռնատարի թափքում, որտեղ եղել է մոտ 30 մեղվի փեթակ:

Դեպի Վանաձոր ընթանալիս վարորդը նկատել է կրակը, ինչից հետո թափքը բարձրացրել է, որպեսզի մեղվի փեթակները թափվեն, որ մեքենան չբռնկվի:

Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, քաղաքացիները իրենց ուժերով են պայքարել կրակի դեմ, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Հրշեջներն արդեն ամբողջությամբ մարել են կրակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ