Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:15 24-06-2025

Եկեղեցում վաճառվող մոմը չպետք է հարկվի․ դա անարգանք է․ հարցում

Նիկոլ Փաշինյանը շարունակում է եկեղեցու և հոգևորականների թիրախավորումը։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ պետք է Վեհափառը բացատրի մի շարք հանգամանքներ։ «Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև՝ 50/50, թե՞ այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաև բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն և Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ եկեղեցում վաճառվող մոմը պե՞տք է հարկվի»։

«Չեմ կարծում, ըստ իս՝ հարգալից չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ է դրան։ «Ոչ, դեմ եմ դրան, դա եկեղեցունն է։ Նիկոլ Փաշինյանը շատ բան է ասում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա շատ սխալ քայլ է։ «Ոչ, հիմա էնքան ամեն ինչը հակասող ա և մեր վիճակն էնքան ծանր ա, որ մտածենք էս պետք ա հարկվի, էն պետք ա հարկվի, իրանց ինչ պետք ա հարկերը դրել են»,- ասաց նա։

«Անպայման պետք է հարկվի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում