copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:30 24-06-2025

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից. փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի Հանրապետությունը մեր ազգային պետականության էպիկենտրոնն է։

Երբ այդ էպիկենտրոնը գտնվում է Սահմանադրությամբ տրված ուխտը դրժած, բարոյապես եւ պետականապես այլասերված, անգամ հասարակ քաղաքացիների համար անընդունելի ու արգահատելի վարք ու բարք ունեցող մարդկանց ղեկավարության ներքո, նշանակում է՝ կասկածի տակ է դրված մեր պետականության էությունը։

Ես Հայաստանի Հանրապետության գիտակից ու պարտաճանաչ քաղաքացի եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր պետական խորհրդանիշին, հայրենասիրությամբ է լսում մեր հիմնը, հավատքով մասնակցում ընտրություններին, պահանջում օրենքի գերակայություն եւ ամեն օր մտահոգվում է երկրի ապագայով։

Եվ ասում եմ՝ չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային պետականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։
Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի, յուրաքանչյուր բարոյական քաղաքական գործիչ պետք է զատվի որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաների իշխանամոլ, կոռումպացված եւ պետական դավաճան վարքից եւ Հայաստանի Հանրապետությունում վերահաստատի այն բարոյական ու իրավական հրամայականը, որ սահմանված է Սահմանադրությամբ եւ ժողովրդի կամքով։ Այլընտրանք չկա։

Նիկոլ Փաշինյանին հորդորում ենք րոպե առաջ հեռանալ ՀՀ վարչապետի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասեր քաղաքացիներին եւ պետական ծառայությանը հավատարմությամբ նվիրված բոլոր պաշտոնյաներին հորդորում եմ հստակ ձեւակերպել իրենց պահանջը, այն է՝ Ազգային ժողովը եւ կառավարությունը ազատել այս իշխանության լկտի եւ կործանարար ներկայությունից»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ